×

ՀՀ, ք. Երևան, Շիրակի 43, 0001
info@regulus.am

Ձեր զամբյուղը

Մակրոլան WS

Բաղադրությունը:
 Պարունակությունը 1 գրամ փոշում:
Տիլոզինի տարտրատ  - 1000մգ
Բնութագիրը: Տիլոզինը  մանրէասպան ակտիվությամբ օժտված մակրոլիդների խմբի հակաբիոտիկ է` գրամդրական և գրամբացասական մանրէների նկատմամբ, ինչպիսին են  Campylobacter, Mycoplasma, Pasteurella, Staphylococcus, Streptococcus և Treponema spp., ինչպես նաև Mycoplasma spp. նկատմամբ:
Ցուցումներ: Հորթերի, այծերի, ընտանի թռչունների, ոչխարների և խոզերի ստամոքս-աղիքային ինֆեկցիաները և շնչուղիների ինֆեկցիաները` հարուցված տիլոզինի նկատմամբ զգայուն միկրոօրգանիզմների կողմից, ինչպիսին են Campylobacter, Mycoplasma, Pasteurella, Staphylococcus, Streptococcus և Treponema spp.:
Հակացուցումներ: Տիլոզինի նկատմամբ գերզգայունությունը: Պենիցիլլինների, ցեֆալոսպորինների, խինոլոնների և ցիկլոսերինների համատեղ օգտագործումը: Կտրիչում ակտիվ ֆերմենտացիայի առկայությունը:
Կողմնակի ազդեցությունները: Հնարավոր է փորլուծություն, որովայնային հատվածում ցավեր և մաշկի սենսիբիլիզացիյա:
Դեղաչափը: Հորթեր, այծեր, ոչխարներ -  5գ/220-250կգ կենդանի քաշին, օրը երկու անգամ, 5-7 օր տևողությամբ:
Թռչուն - 1կգ /1500-2000լ  խմելու ջրին, 3-5 օր տևողությամբ:
Խոզեր - 1կգ /3000-4000լ  խմելու ջրին, 5-7 օր տևողությամբ:
Նշում: Հորթերին, գառներին, այծերին միայն նախաորոճային շրջանում:
Դեղանյութի արտազատման ժամանակահատվածը: Հորթեր, այծեր, թռչուններ, ոչխարներ - 5 օր
Խոզեր - 3 օր
Փաթեթավորումը: 100գ փաթեթներով  կամ 1000գ տարրաներով:

֏