×

ՀՀ, ք. Երևան, Շիրակի 43, 0001
info@regulus.am

Ձեր զամբյուղը

Դեքսիդ 400 5լ

Բաղադրությունը

Պարունակությունը 1 մլ-ում
Քառորդային ամոնիումային միացություններ ....................250 մգ.
Գլյուտար ալդեհիդ ............................................................ 100 մգ.
Իզոպրոպանոլ ...................................................................130 մգ.
Սկիպիդար ...........................................................................3 մգ.

Բնութագիրը

Դեքսիդ-400-ը գլյուտար ալդեհիդի և քառորդային ամոնիումային միացությունների (ՔԱՄ) խառնուրդ է, որը օգտագործվում է ջրային լուծույթի ձևով: Պատրաստի միջոցը իր մեջ ներառում է ազդեցության լայն սպեկտրով գլյուտար ալդեհիդ և հողի մեջ ՔԱՄ-ի ներթափանցման հնարավորություն` ապահովելով մանրամասն մաքրում և արագ առաջացնելով վնասակար միկրոօրգանիզմների մահ: Դեքսիդ-400-ը հանդիսանում է ուժեղ ազդող, բարձր արդյունավետությամբ միջոց` ինկուբատոր կայանների և անասնաբուժական կայանների վերջնական ախտահանության համար, ինչպես նաև սարքավորումների, կոշիկների և անվադողերի սանիտարական մշակաման համար: Այն ակտիվ է մի շարք մանրէների, վիրուսների և սնկերի նկատմամբ, որոնց ոչնչացումը անհրաժեշտ է կենդանիների առողջության և հիգիենայի պահպանման նպատակով:  Այս միջոցը նախատեսված է վերջնական ախտահանության համար, այսինքն այն կիրառում են մանրամաստ ախտահանությունից և բոլոր տեսակի կեղտոտվածությունից արտաքին մակերևույթների լվացումից հետո:Դեքսիդ-400-ը նպաստում է ախտածին մանրէների, միկոպլազմաների, վիրուսների և սնկերի (և նրանց հետ կապված հիվանդությունների) այդ թվում` նյուկասլ հիվանդության վիրուսը, խոզերի վեզիկուլյար հիվանդության վիրուսը, թռչնի գրիպի վիրուսը, խոզերի ռեպրոդուկտիվ-շնչառական սինդրոմը, ինֆեկցիոն բուրսիտի վիրուսը (գամբորո), Մարեկի հիվանդության վիրուսը, թռչնի էնցեֆալոմիելիտի վիրուսը, Campylobacter jejuni, Escherichia coli, Klebsiella pneumoniae, Listeria monocytogenes, Mycobacterium smegmatis, Pasteurella multocida, Pseudomonas aeruginosa, Salmonella thyphimurium, Staphylococcus aureus, Cladosporium cladosporioides, Geotricum candidum, Candida spp. и Aspergillus spp.

Օգտագործման հրահանգներ

Անասնաբուժական շենքեր և ինկուբատոր կայաններ
Մաքրել մակերևույթը համապատասխան լվացող միջոցով:
Լվանալ և չորացնել:
Դեքսիդ-400-ը 0,25% կոնցենտրացիայով (կոնտակտային հիվանդությունների բացակայության դեպքում) մինչև 0,5% (հիվանդությունների, 1:200) կոնցենտրացիայով, ցողարկման ուղղով (1լ լուծույթը 4քմ-ին): Բեռնատարերը մաքրելու համար լվանալ համապատասխան լվացող միջոցով: Լվանալ, ցողել Դեքսիդ-400-ը 0,5% կոնցենտրացիայով (1:200): Ոչ պակաս, քան 20 րոպե հետո լվանալ: Նույնը անվադողերի ախտահանման համար:

Նախազգուշացում

Չօգտագործել Դեքսիդ-400 -ը կենդանիների ներկայությամբ: Լուծույթը և գոլորշին շատ դյուրավառ են: Թունավոր է կուլ տալու դեպքում: Կուլ տալու դեպքում բերանը լվանալ ջրով և խմել 200մլ տաք ջուր: Չառաջացնել փսխում: Անմիջապես դիմել բուժօգնության: Վտանգավոր է մաշկին թափվելու դեպքում: Առաջացնում է լուրջ այրվածքներ և աչքերի վնասվածք: Այդ դեպքում անմիջապես լվանալ աչքերը մեծ քանակի ջրով, ապա 15 րոպեից ոչ պակաս բորպարունակող աղային լուծույթով, աչքերը բաց պահելով: Կարող է առաջացնել մաշկային ալերգիկ ռեակցիաներ: Առաջացնում է աչքերի ուժեղ գրգռվածություն: Թունավոր է շնչելու դեպքում: Շնչելու դեպքում կարող է առաջացնել ալերգիկ  կամ ասթմատիկ  նշաններ, ինչպես նաև շնչառության դժվարացում: Կարող է առաջացնել քնկոտություն կամ գլխապտույտ: Շատ թունավոր է ջրային օրգանիզմների համար: Դեքսիդ-400 -ը խառնելու կամ քսելու դեպքում անհրաժեշտ է օգտագործել պաշտպանիչ պարագաներ`  ձեռնոցներ, դիմակներ և ակնոցներ: Պահել երեխաներին անհասանելի տեղում: Դատարկ տարրաները պետք է լվանալ մաքուր ջրով և վերացնել թափոնները տեղի կանոններին համապատասխան:

Փաթեթավորումը

1լ  շշերով, 5 և 10լ տարրաներով, 200լ արկղերով:

֏