×

ՀՀ, ք. Երևան, Շիրակի 43, 0001
info@regulus.am

Ձեր զամբյուղը

Ինտրովիտ D3 50 1լ

Բաղադրությունը

Պարունակությունը 1մլ-ում
Վիտամին D3 (խոլիկալցիֆերոլ) ......................................... 50 000 ԱՄ.

Բնութագիրը

Վիտամին D3-ը մասնակցում է արյան մեջ կալցիումի և ֆոսֆորի փոխանակության կարգավորմանը և ուղղմանը, կարևոր դեր է խաղում աղիներում այդ տարրերի ներծծման մեջ  և նպաստում է  ոսկրային հյուսվածքում հանքային նյութերի արագ տեղաբաշխման նորմալացմանը: Վիտամին D3-ը անհրաժեշտ է հատկապես աճող, երիտասարդ կենդանիներին` նորմալ աճի, ատամների ու ոսկորների զարգացման համար: Հայտնի է, որ վիտամին D-ի անբավարարությունը տանում է ռախիտի զարգացման, հիպոկալցեմիայի և մկաններում դեգեներատիվ փոփոխությունների: Վիտամին D-ի ընդունումը օգտակար է արևի լույսի անբավարարության, արոտային կերակրումից անցումը մսուրային կերակրման  և ռացիոնում կոշտ կերերի կրճատման ժամանակ:

Ցուցումներ

Ինտրովիտ-D3-50 օրալը ցուցված է խոշոր եղջերավոր կենդանիներին, հորթերին, այծերին, ընտանի թռչուններին, ոխարներին և խոզերին`  վիտամին D3-ի անբավարարության կանխարգելման և բուժման համար:

Կողմնակի ազդեցությունները

Գերդոզավորումը հատկապես երիտասարտ կենդանիների մոտ կարող է հանգեցնել հիպերկալցեմիայի: Դեղանյութը թույլատրելի դոզաներով օգտագործելու դեպքում այլ անցանկալի երևույթները քիչ հավանական են:

Դեղաչափը

Ներքին` Խոշոր եղջերավոր կենդանիներ, հորթեր, այծեր, ոչխարներ - 1մլ/100 կգ կենդանի քաշին, 2-3 օր տևողությամբ: 
Թռչուններ, խոզեր - 1լ/10000լ խմելու ջրին,  3-5 օր տևողությամբ:

Դեղանյութի արտազատման ժամանակահատվածը

Չկա

Փաթեթավորումը

1000 մլ շշերով և 5լ տարրաներով:

֏