×

ՀՀ, ք. Երևան, Շիրակի 43, 0001
info@regulus.am

Ձեր զամբյուղը

Ակվապյուր 1000

Բաղադրությունը

Պարունակությունը 1 հաբում
Նատրիումի դիքլորիզոցիանուրատ ..............8680 մգ.

Բնութագիրը

Ակվապյուր-1000 իրենից ներկայացնում է հաբեր,  գյուղատնտեսությունում` առավելապես ջրի ախտահանման համար օգտագործվող: Սրանով մշակված ջուրը միկրոբիոլոգիական տեսանկյունից անվտանգ է գյուղատնտեսական կենդանիների համար: Ակվապյուր-1000 օգտագործվում է նաև գյուղատնտեսական կազմակերպություններում արտաքին մակերևույթների և սարքավորումների ախտահանման համար: Հաբերը արդյունավետ են մի շարք մանրէների (այդ թվում սպոր առաջացնող), սնկերի, հարուցիչների նկատմամբ: Ախտահանող միջոցի ազդման մեխանիզմը իր մեջ ներառում է մասնվորապես միկրոօրգանիզմների հետևյալ տեսակները. Մանրէներ` Campylobacter spp., Enterobacter cloacae, Enterococcus faecium, Escherichia coli, Klebsiella pneumoniae, Listeria monocytogenes, Mycoplasma spp., Pasturella multicoda, Salmonella spp., Staphylococcus aureus и Streptococcus spp.
Սնկեր` Aspergillus spp., Candida albicans и Scopulariopsis brevicaulis. Спорообразующие бактерии : Bacillus spp. и Clostridium spp.
Հարուցիչներ` ադենովիրուս,թռչնի ծաղիկի վիրուս, կատաղության վիրուս, թռչնի գրիպի վիրուս, խոզերի աֆրիկական ժանտախտի վիրուս:

Օգտագործման հրահանգներ

Խմելու ջուր` Ակվապյուր-1000 հաբերը օգտագործում են գյուղատնտեսական կենդանիներին մաքուր և անվտանգ խմելու ջուր ապահովելու համար: 1 հաբը 800-1200լ խմելու ջրին (ակտիվ քլոր 4-6 մգ/լ):
Արտաքին մակերևույթի և սարքավորումների ախտահանում
Ակվապյուր-1000 հաբերը օգտագործում են արտաքին մակերևույթի և սարքավորումների ախտահանման համար:
Սովորական մակերևույթներ - 1 հաբը/10լ ջրին (ակտիվ քլոր 500 մգ/լ):
Ոչ ծակոտկեն - 1 հաբը/15լ ջրին (ակտիվ քլոր 350 մգ/լ):
Սարքավորումներ -  1 հաբը/10լ ջրին (ակտիվ քլոր 500 մգ/լ):
Ջուրը պետք է մշակել Ակվապյուր-1000 ախտահանիչ միջոցով օգտագործելուց 30 րոպե առաջ:

Նախազգուշացում

Վտանգավոր է կուլ տալու դեպքում:
Առաջացնում է աչքերի ուժեղ գրգռվածություն:
Կարող է առաջացնել շնչառական օրգանների գրգռվածություն:
Շատ թունավոր է ջրային օրգանիզմների համար, կարող է առաջացնել երկարաժամկետ ոչ ցանկալի փոփոխություններ:
Թթուների հետ շփումից արտազատում է թունավոր գազ:
Պահել երեխաների համար անհասանելի տեղում:

Փաթեթավորումը

Տարրայում 60 հաբ:

֏