×

ՀՀ, ք. Երևան, Շիրակի 43, 0001
info@regulus.am

Ձեր զամբյուղը

Քսիլա

Բաղադրությունը

Պարունակությունը 1 մլ-ում
Քսիլազին - 20մգ

Օժանդակ նյութեր

- մինչեւ 1 մլ.

Բնութագիրը

Քսիլազինը ունի հանգստացնող, ցավազրկող և միոռելակսող հատկություններ:

Ցուցումներ

Հանգստացնող միջոցի անհրաժեշտությունը, օրինակ տեղափոխության, ծննդաբերության, սմբակների բուժման, ոչ մեծ վիրահատությունների (ինչպիսին է եղջյուրների հեռացումը), ինչպես նաև խոշոր վիրահատությունների (կեսարյան հատում) ժամանակ:

Հակացուցումներ

Հղիության, թոքերի կամ սրտի հիվանդություններ ժամանակ: 
Գերզգայունությունը կսիլազինի դեղամիջոցների նկատմամբ:

Կողմնակի ազդեցությունները

Սրտի կծկումների և շնչառության  հաճախականությունների նվազում:
Բարձր թքարտադրություն և փսխումներ:

Դեղաչափը

Խոշոր եղջերավոր կենդանիներ - ներմկանային` դոզա 1 - 0,25 մլ/100 կգ կենդանի քաշին, սեդացիա, ոչ մեծ վիրահատություններ:
Դոզա 2 - 0,5մլ /100 կգ կենդանի քաշին, ոչ մեծ վիրահատություններ, կենդանիները սովորաբար մնում են կանգնած դիրքում:
Դոզա 3 -  1մլ /100 կգ կենդանի քաշին, ավելի մեծ վիրահատություններ, կենդանիները գտնվում են  պարկած դիրքում:
Դոզա 4 -  1,5մլ /100 կգ կենդանի քաշին, խոշոր վիրահատություններ, դեղանյութի ներարկումից երկու ժամ առաջ անհրաժեշտ է բացառել կենդանիների կերակրումը:
Ձիեր -  ներերակային: 4մլ/100կգ կենդանի քաշին կամ ներմկանային 10մլ/100կգ կենդանի քաշին, ավելի խոշոր վիրահատությունների դեպքում ցանկալի է կիրառել ուրիշ դեղամիջոցների հետ համակցված, օրինակ ներերակ 4մլ/1000կգ կենդանի քաշին գումարել գալոտան կամ ֆլյուոտան, որպես ինկուբացիոն անզգայացում:
Ոչխարներ - ներմկանային, 0,15մլ/10կգ կենդանի քաշին:
Շներ - ներմկանային կամ ներերակային 0,15մլ/1կգ կենդանի քաշին: Կետամինի հետ համակցված -0,1մլ /1կգ կենդանի քաշին և 6-10մգ կետամինը 1 կգ կենդանի քաշին:
Կատուներ - ներմկանային կամ ենթամաշկային, 0,15մլ/1կգ կենդանի քաշին: Կետամինի հետ համակցված -0,1մլ /1կգ կենդանի քաշին և 6-10մգ կետամինը 1 կգ կենդանի քաշին:

Դեղանյութի արտազատման ժամանակահատվածը

Միս - 5 օր
Կաթ - 4 օր

Փաթեթավորումը

50 մլ սրվակներով

֏