×

ՀՀ, ք. Երևան, Շիրակի 43, 0001
info@regulus.am

Ձեր զամբյուղը

Ինտրաֆեր B12

Բաղադրությունը

Պարունակությունը 1 մլ-ում
Երկաթ (դեկստրան երկաթի տեսքով) - 200 մգ
Վիտամին B12  (ցիանոկոբալամին) -200 մկգ

Օժանդակ նյութեր

մինչև 1մլ

Բնութագիրը

Դեկստրան երկաթը կիրառվում է խոճկորների և հորթերի երկաթի պակասությունից առաջացած անեմիայի կանխարգելման և բուժման համար: Պարէնտերալ ներմուծման առավելությունն այն է, որ միայն մեկ դոզան ապահովում է օրգանիզմին անհրաժեշտ երկաթի քանակը: Ցիանոկոբալամինը (Վիտամին B12) կիրառվում է  B12 - ի պակասից առաջացած անեմիայի կանխարգելման և բուժման համար:

Ցուցումներ

Խոճկորների և հորթերի մոտ անեմիայի կանխարգելում և բուժում:

Հակացուցումներ

Վիտամին E -ի պակաս: Փորլուծություն: Տետրացիկլինների հետ միաժամանակյակիրառումը` նրանց հետ երկաթի փոխազդեցության պատճառով:

Կողմնակի ազդեցությունները

Մկանային հյուսվածքի ժամանակավոր ներկում: Ներարկվող լուծույթի` մաշկի հետ շփումից, հնարավոր է նրա գույնի փոփոխություն:

Դեղաչափը

Ներմկանային կամ ենթամաշկային: Հորթեր - ենթամաշկային, 2-4մլ, կյանքի առաջին շաբաթում:
Խոճկորներ -ներմկանային, 1մլ կյանքի առաջին 3 օրերին:

Դեղանյութի արտազատման ժամանակահատվածը

Չկա

Փաթեթավորումը

100 մլ սրվակներով:

֏