Վիտոլ 140
Բաղադրությունը
Պարունակությունը 1 մլ-ում:
Վիտամին A ( ռետինոլաթթու) .......................................... 15 000 ԱՄ.
Վիտամին D3 (խոլիկալցիֆերոլ) ......................................... 7 500 ԱՄ.
Վիտամին E (α-տոկոֆերոլ ացետատ) ........................................ 20 մգ.
Օժանդակ նյութեր ............................................................... մինչեւ 1 մլ.
Բնութագիրը
Վիտամին A- ն մասնակցում է էպիթելի և լորձաթաղանթի ձևավորմանը, ինչպես նաև նպաստում է նրանց ֆունկցիոնալ ամբողջականության պահպանմանը, այն անհրաժեշտ է պտղաբերության և տեսողության պահպանման համար:
Վիտամին D3-ը մասնակցում է արյան մեջ կալցիումի և ֆոսֆորի փոխանակության կարգավորման և ուղղման մեջ, այն կարևոր դեր է խաղում աղիներում այդ էլեմենտների ներծծման գործում: Վիտամին D3- ը անհրաժեշտ է ատամների եւ ոսկորների նորմալ զարգացման համար` հատկապես աճող, երիտասարդ կենդանիների մոտ:
Վիտամին E- ն իրենից ներկայացնում է ճարպաջրալույծ ներբջջային հակաօքսիդանտ, որը մասնակցում է չհագեցած ճարպաթթուների կայունացմանը, այդպիսով նպաստելով լիպիդների պերօքսիդային օքսիդացմանը: Բացի այդ, դեղամիջոցի կազմում նա պաշտպանում է թթվածնի նկատմամբ զգայուն վիտամին A-ին օքսիդացումից:
Ցուցումներ
Վիտոլ-140-ը խոշոր եղջերավոր կենդանիներին, հորթերին, այծերին, ոչխարներին, խոզերին, ձիերին, կատուներին և շներին: Վիտոլ-140-ը օգտագործվում է հետևյալ ցուցումներով`
- Գյուղատնտեսական կենդանիների մոտ A, D3 և E վիտամինների պակասի կանխարգելում և բուժում:
- Սթրեսների կանխարգելում և բուժում ( պայմանավորված վակցինացիայի, հիվանդությունների առկայության, տեղափոխման, բարձր խոնավության, բարձր ջերմության կամ նրա կտրուկ փոփոխություններով):
- Մարսողության բարելավման համար:
Կողմնակի ազդեցությունները: Հնարավոր է գերզգայունության ռեակցիայի զարգացում: Առաջարկվող դոզայով դեղամիջոցի ճիշտ օգտագործման դեպքում այլ անցանկալի երևույթներ քիչ հավանական են:
Դեղաչափը
Ներմկանային կամ ենթամաշկային:
Խոշոր եղջերավոր կենդանիներ, ձիեր - 10 մլ
Հորթեր, մտրուկներ - 5մլ
Այծեր, ոչխարներ - 3 մլ
Խոզեր - 5-8 մլ
Շներ -1-5 մլ
Խոճկորներ -1-3 մլ
Կատուներ - 1-2 մլ
Դեղանյութի արտազատման ժամանակահատվածը
Չկա
Փաթեթավորումը
100 մլ սրվակներով: