×

ՀՀ, ք. Երևան, Շիրակի 43, 0001
info@regulus.am

Ձեր զամբյուղը

Ինտրովիտ C փոշի

Բաղադրությունը

Պարունակությունը 1գ փոշում
Վիտամին C (ասկորբինաթթու)............1000 մգ.

Բնութագիրը

Վիտամին C -ն օրգանիզմի մի շարք ֆիզիոլոգիական համակարգերի նորմալ գործունեության համար անհրաժեշտ հակաօքսիդանտ է:

Ցուցումներ

Ինտրովիտ C WS -ն խոշոր եղջերավոր կենդանիների, հորթերի, այծերի, ոխարների և խոզերի համար անփոխարինելի սննդանյութի աղբյուր է:  անհրաժեշտ վիտամինների, ամինոթթուների, միկրո և մակրոէլեմենտների համալիր է: Ինտրովիտ C WS -ն կիրառվում է հետևյալ ցուցումներով`
- գյուղատնտեսական կենդանիների վիտամին C -ի անբավարարության կանխարգելում և բուժում:
- սթրեսային վիճակի կանխարգելում և բուժում (պայմանավորված վակցինացիայի, հիվանդությունների առկայությունից, տեղափոխությունից, բարձր խոնավությունից, բարձր ջերմաստիճանից կամ նրա կտրուկ փոփոխություններից):

Կողմնակի ազդեցությունները

Դեղանյութը թույլատրելի դոզաներով օգտագործելու դեպքում անցանկալի երևույթները քիչ հավանական են:

Դեղաչափը

Ներքին, խմելու ջրին:
Թռչուններ, խոզեր - 100գ/2000լ խմելու ջրին, 3-5 օր տևողությամբ:
Հորթեր, այծեր, ոչխարներ - 1գ/200կգ կենդանի զանգվածին, 3-5 օր տևողությամբ:
Խոշոր եղջերավոր կենդանիներ -  1գ/400կգ կենդանի քաշին, 3-5 օր տևողությամբ:

Դեղանյութի արտազատման ժամանակահատվածը

Չկա

Փաթեթավորումը

100գ փաթեթներով և 1000 գ բանկաներով:

֏