×

ՀՀ, ք. Երևան, Շիրակի 43, 0001
info@regulus.am

Ձեր զամբյուղը

Ինտրովիտ Ե Սելեն

Բաղադրությունը

Պարունակությունը 1 մլ-ում
Վիտամին E (α-տոկոֆերոլ ացետատ) ......................................... 50 մգ.
Նատրիումի սելենիտ ................................................................... 12 մգ.
Օժանդակ նյութեր ............................................................... մինչեւ 1 մլ.

Բնութագիրը

Վիտամին E- ն իրենից ներկայացնում է ճարպաջրալույծ ներբջջային հակաօքսիդանտ, որը մասնակցում է չհագեցած ճարպաթթուների կայունացմանը, այդպիսով նպաստելով լիպիդների պերօքսիդային օքսիդացմանը: Թունավոր ազատ ռադիկալները կարող են ձևավորվել հիվանդության ժամանակ կամ սթրեսային իրավիճակներում: Սելենը դա կենդանիներին անհրաժեշտ սննդարար նյութ է:  Այն մտնեւմ է գլուտատիոնպերօքսիդազա ֆերմենտի բաղադրության մեջ, որը կարևոր դեր է խաղում օքսիդանտների ազդեցության տակ բջիջների քայքայումից պաշտպանելու մեջ, ինչպիսին են ջրածնի պերօքսիդը և լիպիդների ջրածնային օքսիդացման նյութերը:

Ցուցումներ

Հորթերի, այծերի, ոչխարների և խոզերի մոտ վիտամին E -ի պակասից առաջացած հիվանդությունները (ինչպիսին են մկանային դիստրոֆիան, Էքսուդատիվ դիաթեզը, ծնելիության խանգարումները): Երկաթով ինքնաթունավորման կանխարգելումը  խոզերի մոտ` նրա ներմուծումից հետո:

Կողմնակի ազդեցությունները

Դեղանյութը թույլատրելի դոզայով կիրառելու դեպքում անցանկալի երևույթները քիչ հավանական են:

Դեղաչափը

Ներմկանային կամ ենթամաշկային:
Հորթեր, այծեր, ոչխարներ - 2մլ/10կգ կենդանի քաշին, կրկնել 2-3 շաբաթ հետո:
Խոզեր - 1մլ/10կգ կենդանի քաշին, կրկնել 2-3 շաբաթ հետո:

Դեղանյութի արտազատման ժամանակահատվածը

Չկա

Փաթեթավորումը

100 մլ սրվակներով:

֏