×

ՀՀ, ք. Երևան, Շիրակի 43, 0001
info@regulus.am

Ձեր զամբյուղը

Պենստրեպ - 400 ԼԱ 100մլ

Բաղադրությունը

  • Պարունակությունը 1 մլ-ում:
  • Պենիցիլինի G բենզատինային աղ - 100 000 ԱՄ
  • Դիհիդրոստրեպտոմիցինի սուլֆատ - 200 մգ

Բնութագիրը

Պենիցիլինի G  բենզատինային աղի և դիհիդրոստրեպտոմիցինի սուլֆատի համակցված օգտագործումը լրացնում են, իսկ երբեմն ուժեղացնում են մեկը մյուսի ազդեցությունը: Պենիցիլինի G բենզատինային աղը դա ազդեցության նեղ սպեկտրով պենիցիլլին է, որը ունի մանրէասպան ազդեցություն` մասնավորապես գրամդրական մանրէների նկատմամբ, ինչպիսին են Clostridium, Corynebacterium, Erysipelothrix, Listeria, պենիցիլինազային չվերարտադրող  Staphylococcus и Streptococcus spp.  Դիհիդրոստրեպտոմիցինը, դա մանրէասպան ազդեցություն ցուցաբերող ամինոգլիկոզիդ է հիմնականում գրամբացասական մանրեների նկատմամբ, ինչպիսին են E. coli, Campylobacter, Klebsiella, Haemophilus, Pasteurella и Salmonella spp.

Ցուցումներ

Արտրիտը,  մաստիտը, ստամոքս-աղիքային շնչառական և միզուղիների վարակիչ հիվանդությունները` առաջացած պենիցիլլինի և դիհիդրոստրեպտոմիցինի նկատմամբ զգայուն միկրոօրգանիզմների կողմից, ինչպիսին են E. coli, Campylobacter, Clostridium, Corynebacterium, Erysipelothrix, Haemophilus, Klebsiella, Listeria, Pasteurella, Salmonella, Staphylococcus и Streptococcus spp.

Հակացուցումներ

Գերզգայունությունը պենիցիլլինի, պրոկայինի կամ ամինոգլիկոզիդների նկատմամբ: Երիկամների ֆունկցիայի ծանր խանգարումները: Տետրացիկլինի, քլորամինֆենիկոլի, մակրոլիդների և լինկոզամիդների հետ միաժամանակյա նշանակումը:

Կողմնակի ազդեցությունները

Չափազանց մեծ դոզայի  ֆոնին խոզերի մոտ նկատվել է իմունային պատասխանի իջեցում: Պենիցիլինի G պրոկաինային աղը բուժիչ դոզայով խոզամայրերի մոտ կարող է բերել վիժման: Լսողական օրգանների, նյարդային համակարգի կամ երիկամների ախտահարում: Գերզգայունության ռեակցիա:

Դեղաչափը

Ներմկանային: Սովորական դոզա -1 մլ/10կգ կենդանի քաշին, յուրաքանչյուր 72 ժամը մեկ: Բժշկի նշանակմամբ կարող է օգտագործվել յուրաքանչյուր 48 ժամը մեկ:

Նախազգուշացում

Օգտագործելուց առաջ լավ թափահարել:  Ներարկման մեկ հատվածում խոշոր եղջերավոր կենդանիներին պետք չէ 20մլ-ից ավել ներարկել, խոզերին 10մլ, հորթերին, ոչխարներին և այծերին 5մլ:

Դեղանյութի արտազատման ժամանակահատվածը

Երիկամներ - 45 օր
Միս - 30 օր
Կաթ - 5 օր

Փաթեթավորումը

50 և 100 մլ սրվակներով:

֏