Պենստրեպ - 400 100մլ
Բաղադրությունը
Պարունակությունը 1 մլ-ում
Պենիցիլինի G պրոկաինային աղ - 200 000 ԱՄ
Դիհիդրոստրեպտոմիցինի սուլֆատ - 200 մգ
Օժանդակ նյութեր - մինչև 1մլ
Բնութագիրը
Պենիցիլինի G պրոկաինային աղի և դիհիդրոստրեպտոմիցինի սուլֆատի համակցված օգտագործումը լրացնում են, իսկ երբեմն ուժեղացնում են մեկը մյուսի ազդեցությունը: Պենիցիլինի G պրոկաինային աղը դա ազդեցության նեղ սպեկտրով պենիցիլլին է, որը ունի մանրէասպան ազդեցություն` մասնավորապես գրամդրական մանրէների նկատմամբ, ինչպիսին են Clostridium, Corynebacterium, Erysipelothrix, Listeria, պենիցիլինազային չվերարտադրող Staphylococcus и Streptococcus spp. Դիհիդրոստրեպտոմիցինը, դա մանրէասպան ազդեցություն ցուցաբերող ամինոգլիկոզիդ է հիմնականում գրամբացասական մանրեների նկատմամբ, ինչպիսին են E. coli, Campylobacter, Klebsiella, Haemophilus, Pasteurella и Salmonella spp.
Ցուցումներ
Խոշոր եղջերավոր կենդանիների, հորթերի, այծերի, ոչխարների և խոզերի մոտ` արտրիտը, մաստիտը, ստամոքս-աղիքային շնչառական և միզուղիների վարակիչ հիվանդությունները` առաջացած պենիցիլլինի և դիհիդրոստրեպտոմիցինի նկատմամբ զգայուն միկրոօրգանիզմների կողմից, ինչպիսին են E. coli, Campylobacter, Clostridium, Corynebacterium, Erysipelothrix, Haemophilus, Klebsiella, Listeria, Pasteurella, Salmonella, Staphylococcus и Streptococcus spp.
Հակացուցումներ
Գերզգայունությունը պենիցիլլինի կամ ամինոգլիկոզիդների նկատմամբ: Նշանակումը երիկամների ֆունկցիայի խանգարում ունեցող կենդանիերին: Տետրացիկլինի, քլորամինֆենիկոլի, մակրոլիդների և լինկոզամիդների հետ միաժամանակյա նշանակումը:
Կողմնակի ազդեցությունները: Պենիցիլինի G պրոկաինային աղը բուժիչ դոզայով խոզամայրերի մոտ կարող է բերել վիժման: Լսողական օրգանների, նյարդային համակարգի կամ երիկամների ախտահարում: Գերզգայունության ռեակցիա:
Դեղաչափը
Ներմկանային
Խոշոր եղջերավոր կենդանիներ - 1մլ/20կգ կենդանի քաշին, 3 օր տևողությամբ:
Հորթեր, այծեր, ոչխարներ, խոզեր - 1մլ/10կգ կենդանի քաշին, 3 օր տևողությամբ:
Նախազգուշացում
Օգտագործելուց առաջ լավ թափահարել: Ներարկման մեկ հատվածում խոշոր եղջերավոր կենդանիներին պետք չէ 20մլ-ից ավել ներարկել, խոզերին 10մլ, հորթերին, ոչխարներին և այծերին 5մլ:
Դեղանյութի արտազատման ժամանակահատվածը
Երիկամներ - 45 օր
Միս - 21 օր
Կաթ - 3 օր
Փաթեթավորումը
50 և 100 մլ սրվակներով: