×

ՀՀ, ք. Երևան, Շիրակի 43, 0001
info@regulus.am

Ձեր զամբյուղը

Լիմոքսին - 400 փոշի

Բաղադրությունը

Պարունակությունը 1 գրամ փոշում
Օքսիտետրացիկլինի հիդրոքլորիդ  - 400մգ
Օժանդակ նյութեր -  մինչև 1գ

Բնութագիրը

Օքսիտետրացիկլինը պատկանում է տետրացիկլինների խմբին և ունի մանրէասպան ազդեցություն շատ գրամդրական և գրամբացասական մանրէների նկատմամբ, ինչպիսին են E. coli, Bordetella, Bacillus, Corynebacterium, Campylobacter, Haemophilus, Pasteurella, Salmonella, Staphylococcus и Streptococcus spp, ինչպես նաև Mycoplasma, Rickettsia և Chlamydia spp. Օքսիտետրացիկլինի ազդման մեխանիզմը կապված է մանրէական բջջում սպիտակուցի սինթեզի ճնշման հետ: Օքսիտետրացիկլինը  արտազատվում է հիմնականում մեզի և քիչ քանակով լեղու հետ: Կթվող կենդանիների մոտ արտազատվում է նաև կաթի միջոցով:

Ցուցումներ

Հորթերի, այծերի, ընտանի թռչունների, ոչխարների և խոզերի ստամոքս-աղիքային ուղղու և շնչուղիների վարակիչ հիվանդությունները` հարուցված օքսիտետրացիկլինի  նկատմամբ զգայուն միկրոօրգանիզմների կողմից, ինչպիսին են  E. coli, Bordetella, Bacillus, Corynebacterium, Campylobacter, Haemophilus, Pasteurella, Salmonella, Staphylococcus и Streptococcus spp., ինչպես նաև  Mycoplasma, Rickettsia и Chlamydia spp.

Հակացուցումներ

Տետրացիկլինների նկատմամբ գերզգայունությունը: Երիկամների կամ լյարդի ֆունկցիաների խանգարումները: Պենիցիլլինների, ցեֆալոսպորինների, խինոլոնների և ցիկլոսերինների համատեղ օգտագործումը: Կտրիչում ակտիվ ֆերմենտացիայի առկայությունը:

Կողմնակի ազդեցությունները

Հնարավոր է երիտասարդ կենդանիների մոտ ատամների գույնի փոփոխություն: Հնարավոր է գերզգայունության ռեակցիայի զարգացում:

Դեղաչափը

Հորթեր, այծեր, ոչխարներ -  1գ/20-40կգ կենդանի քաշին, օրը երկու անգամ, 3-5 օր տևողությամբ: Թռչուն, խոզեր - 1կգ /2000լ  խմելու ջրին, 3-5 օր տևողությամբ: Նշում: Հորթերին, գառներին, այծերին միայն նախաորոճային շրջանում:

Դեղանյութի արտազատման ժամանակահատվածը

Հորթեր, այծեր, ոչխարներ, խոզեր - 8 օր
Թռչուն - 6 օր

Փաթեթավորումը

100գ փաթեթներով  կամ 1000գ տարրաներով:

֏