Ցեֆտիոնել-50 100մլ
Բաղադրությունը
Պարունակությունը 1 մլ-ում
Ցեֆտիոֆուր - 50մգ
Օժանդակ նյութեր - մինչև 1մլ
Բնութագիրը
Ցեֆտիոֆուրը հանդիսանում է ազդեցության լայն սպեկտրով երրորդ սերնդի կիսասինթետիկ ցեֆալոսպորին-հակաբիոտիկ, որը նշանակվում է խոշոր եղջերավոր կենդանիներին և խոզերին շնչուղիների մանրէային ինֆեկցիաների կոնտրոլի համար և լրացուցիչ ազդեցությամբ խոշոր եղջերավոր կենդանիների մոտ սմբակի նեխման և սուր մետրիտի դեպքում: Նա օժտված է գրամդրական և գրամբացասական մանրէների նկատմամբ ազդեցության լայն սպեկտրով: Այն իր հակամանրէային ազդեցությունը իրականացնում է բջջաթաղանթի սինթեզի ճնշման ուղով: Ցեֆտիոֆուրը հիմնականում արտազատվում է մեզի և կղանքի միջոցով:
Ցուցումներ
Ցեֆտիոնել-50 յուղային լուծույթը կիրառվում է հետևյալ մանրէային հիվանդությունների համար`
Խոշոր եղջերավոր կենդանիներ - Մանրէային ռեսպիրատոր հիվանդությունների, հարուցված Pasterella haemolyca (Mannheimia spp.), Pasterella multocida և Haemophilus somnus հարուցիչների կողմից: Դեղամիջոցը նշանակվում է նաև սուր միջմատային նեկրոբացիլյոզի (սմբակի նեխում) բուժման համար, որը հարուցվում է Fusobacterium necrophorum և Bacteriodes melaninogenicus հարուցիչների կողմից: Ընկերքի անջատումից 10 օր հետո սուր հետծննդաբերական մետրիտի մանրէական բաղադրիչների բուժման համար, որը հարուցվել է ցեֆտիոֆուրի նկատմամբ զգայուն Escherichia coli, Arcanobacterium pyogenes և Fusobacterium necrophorum մանրէների կողմից: Խոզեր - Ցեֆտիոնել-50 յուղային լուծույթը կիրառվում է բակտերիալ ռեսպիրատոր հիվանդությունների բուժման համար, որոնք հարուցվում են Pasterella multocida մանրէների և ստրեպտոկոկերի կողմից:
Հակացուցումներ
Ցեֆալոսպորինների և այլ հակաբիոտիկների նկատմամբ գերզգայունությունը: Երիկամների ֆունկցիայի ծանր խանգարումներ: Տետրացիկլինների, քլորամֆենիկոլների, մակրոլիդների և լինկոզամիդների հետ համատեղ նշանակումը:
Կողմնակի ազդեցությունները
Ոչ մեծ ալերգիկ ռեակցիաներ կարող են նկատվել ներարկման հատվածում, որոնք անցնում են առանց հետագա բուժման:
Դեղաչափը
Խոշոր եղջերավոր կենդանիներ
Մանրէայաին շնչառական հիվանդություններ - 1մլ/50կգ կենդանի քաշին, 3-5 օր շարունակ, ենթամաշկ:
Սուր միջմատային նեկրոբացիլյոզ - 1մլ/50կգ կենդանի քաշին, 3 օր շարունակ, ենթամաշկ:
Սուր մետրիտի ընկերքի անջատումից (0-10 օր հետո)- 1մլ/50կգ կենդանի քաշին, 5 օր շարունակ,ենթամաշկ:
Խոզեր: Մանրէայաին շնչառական հիվանդություններ - 1մլ/16կգ կենդանի քաշին, 3 օր շարունակ, ներմկանային:
Օգտագործելուց առաջ թափահարել և ներարկման հատվածում` խոշոր եղջերավոր կենդանիներին նշանակել 15 մլ-ից ոչ ավել, խոզերին 10մլ-ից ոչ ավել:
Հետագա ներարկումները պետք է կատարվեն այլ հատվածներում:
Դեղանյութի արտազատման ժամանակահատվածը
Խոշոր եղջերավոր կենդանիներ - 3 օր:
Խոզեր - 4 օր:
Կաթ - 0 օր: