×

ՀՀ, ք. Երևան, Շիրակի 43, 0001
info@regulus.am

Ձեր զամբյուղը

15 փաստ առնետների մասին

1. Ալբինոս առնետներն իրենց գոյության համար պարտական են սպիտակ առնետին, որին թագուհի Վիկտորիայի այգում որսացել էր պալատական առնետորս Ջեք Բլեքը:

2. Առնետների մի տեսակ կարող է մեկ ծննդաբերությունից 20 ձագ ունենալ:

3. Գինեսի ռեկորդների գրքում գրանցված ամենածեր առնետը եղել է 7 տարեկան և 4 ամսեկան: Առնետները միջինում ապրում են 2-3 տարի:

4. 1961 թ.-ին Ֆրանսիայից տիեզերք է ուղարկվել առաջին առնետը:

5. Առնետի ատամներն աճում են ողջ կյանքի ընթացքում:

6. Լաբորատոր առաջին առնետը ստացվել է Եվրոպայում` 1828 թ.-ին:

7.  Առնետների ինբրիդինգի հետազոտությունների շնորհիվ` 300-րդ սերնդի մոտ կարողացել են ստանալ այնպիսի առնետներ, որոնք միմյանց նման են եղել 99%-ով: Այս ցուցանիշը գերազանցում է նույնիսկ կլոնների նմանության չափը:

8. Գտնվելով ակտիվ, անքուն վիճակում` լաբորատոր առնետները կարող են ապրել 17-20 օր:

9. Երազ տեսնելիս` առնետները կարող են ծիծաղի նման ձայն արձակել, որը լսելի չէ մարդու համար:

10. Հին Հռոմում մկներին և առնետներին նույն անունով էին կոչում` մեծ առնետներ և փոքր առնետներ:

11. Առնետները վատ են տեսնում և գույներն ընդհանրապես չեն տարբերում:

12. Քանի որ առնետները չեն քրտնում, պոչն օգտագործում են որպես մարմնի ջերմաստիճանի չափիչ:

13. Առնետները փորի վրա պորտ ունեն:

14. Առնետները լեղապարկ չունեն:

15. Առնետների մորթին խաղողի գազավորված ըմպելիքի հոտ ունի: