Հիմնական կետերը, որոնցից կախված է պատվաստման հաջողությունը
-
Պատվաստեք միայն առողջ թռչուններին
-
Համոզվեք, որ այն գործիքները, որոնք օգտագործվելու են պատվաստման ընթացքում, չեն պարունակում ախտահանիչ միջոցներ
-
Կարգավրեք և հետևեք դոզատորի, սփրեյի կաթիլների և ցայտման քանակությունը ժամանակի մեկ միավորի համար
-
Օգտագործվող գեներատորը պետք է ունենա 150-250մկմ շառավիղ
-
Փորձարկեք ապարատը, լցրեք թորած ջուր և ցնցուղը պահեք ջրակլանիչ թղթի վրա: Դա կտա հնարավորություն հասկանաոլու արդյոք սփրեյի մասնիկները հավասարաչափ են տարածվում: Նույն էֆեկտը ստուգելու համար կարելի է սփրեյը պահել բաց գույն ունեցող բետոնի վրա
-
Նախապես ուսումնասիրեք և գծեք պլանը, ըստ որի ինչպես պետք է շարժվեք թռչնանոցում պատվաստումն իրականացնելիս
-
Առաջին անգամ սփրեյ-մեթոդով պատվաստումն իրականացնելու համար նպատակահարմար է օգտագործել ջրով լի բաք, ինչը թույլ կտա ճշտել ջրի օպտիմալ ծախսը և պատվաստման ընթացքում թռչնանոցում շարժման ուղղությունը
-
Համոզվեք, որ օգտագործվող ապարատի մարտկոցները լիովին լիցքավորված են
-
Լուծեք հոսանքի հասանելիության հարցը թռչնանոցում, եթե կա դրա անհրաժեշտությունը
-
Հաշվարկեք պատվաստումն իրականացնելիս ջրի քանակը
-
Համոզվեք, որ սփրեյ ապարատի ցնցուղը խցանված չէ
-
Իդեալական է օգտագործել թորած ջուր, որը չի պարունակի քլոր և ծանր մետաղներ
-
Բացեք պատվաստանյութի ֆլակոնը լցրեք 1/2 ջուր,փակեք ռետինե խցանով և թափահարեք մինչև համասեռ լուծույթ ստանալը: Պարունակությունը լցրեք ջրով լի բաքը, որտեղ պլանավորում եք պատվաստանյութի պատրաստումը:Պարզաջրեք ֆլակոնը մի քանի անգամ, որպեսզի չմնա այնտեղ պատվաստանյութի մնացորդ
Հատակին պահվող Բրոյլեր տեսակի թռչունների և ճտերի պատվաստում
-
Թռչունների ակտիվությունը բարձրացնելու համար բարձրացրեք լույսի ինտենսիվությունը
-
Որպեսզի թռչունները խմբերով դասավորվեն, աղմուկ ստեղծեք: Նույն նպատակով կարելի է թռչնանոցում ջերմաստիչանը իջեցնել 1-2 աստիճանով