Պատվաստման օրը
-
Փակեք խմեցման համակարգի գլխավոր փականը, և բարձրացրեք համակարգի հոսքագիծը այնպես, որպեսի թռչունները չկարողանան ջուր խմել մեկ-երկու ժամ: Հարկավոր է դատարկել խմեցման տարրաները
-
Անջատեք լուսավորությունը, և խմեցման համակարգի բոլոր տարրաներից հեռացրեք մնացորդային ջուրը
-
Պատվաստանյութը պատրաստելուց առաջ լվացեք ձեռքերը, կամ օգտագործեք մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ
-
Պատվաստանյութը պատրաստեք մաքուր մակերեսի վրա, այդ մակերեսին չպետք է լինեն ախտահանիչի և այլ սանիտարահիգենիկ միջոցների մնացորդներ
-
Պատվաստանյութի լուծույթը պատրաստելու համար օգտագործեք մաքուր գործիքներ և մանրէազերծ ջուր
-
Հանեք մետաղական գլխիկը, և լրացրեք այն ½ ծավալով, փակեք ռետինե գլխիկով և թափահարեք, մինչև լրիվ լուծվելը: Պարունակությունը լցրեք ջրով լի տարրան, որտեղ պլանավորում եք պատվաստանյութի լուծույթը լինի.
-
Պարզաջրեք ֆլակոնն այնպես, որպեսզի ֆլակոնի մեջ չմնա պատվաստանյութի մնացորդներ
-
Տեղափոխեք պատվաստանյութի հեղուկը գլխավոր ռեզերվուար և մանրակրկիտ խառնեք. Միացրեք ավտոմատ դոզավորման համակարգը ռեզերվուարին, որպեսզի ջրախմոցները հավասարապես լցվեն պատվաստանյութի լուծույթով
-
Հետևեք, որ լուծույթը հասնի խմեցման համակարգի բոլոր հատվածներ հավասարաչափ մակարդակով: Այս մեթոդը թույլ կտա վստահ լինել, որ թռչնանոցում գտնվող պասիվ գոտիների թռչունները նույնպես կստանան բավարար քանակությամբ պատվաստանյութ
-
Փակեք խմեցման համակարգի վերջին պտուտակը և իջեցրեք ջրախմոցները թռչուններին հասու բարձրության
-
Մեծացրեք լուսավորման աստիչանը և գործի դրեք ջրի մատակարարման հոսքը
-
Մինչև ջրախմոցին հասնելը ստիպեք թռչունին շարժվել
-
Ստուգեք, որպեսզի ջրախմոցները սնուցող համակարգը չունենա խցանումներ
-
Օդային խցանումից խուսափելու համար անհրաժեշտ է համոզված լիել, որ ջուրը և պատվաստանյութով լուծույթը միաժամանակ են գործածվել
-
Բոլոր տարրաները, որոնք օգտագործվել են պատվաստանյութի լուծույթը ստանալու գործընթացի համար, պարզաջրեք մեծ քանակությամբ ջրով, հետևեք, որ ջի մեջ չլինեն ախտահանիչ և սանիտարահիգենիկ այլ միջոցներ
-
Օրենսդրության համաձայն ոչնչացրեք պատվաստանյութի ֆլակոնները
-
Երբ բոլոր տարրաները չոր են, դրեք դրանք պոլիեթիլենային տոպրակների մեջ և պահեք մաքուր տեղում
-
Պատվաստման ավարտից հետո գրանցամատյանում գրանցեք պատվաստանյութի սերիա-համարը և անվանումը