×

ՀՀ, ք. Երևան, Շիրակի 43, 0001
info@regulus.am

Ձեր զամբյուղը

Խմեցման մեթոդով պատվաստման քայլերի հերթականություն

Պատվաստելուց 1-2 օր առաջ անհրաժեշտ քայլերի հաջորդականություն

 

  1. Պահպանեք պատվաստանյութը սառնարանում 2-8 оC ջերմաստիճանով
  2. Ստուգեք պիտանելիության ժամկետը, պատվաստանյութի համարը, գրանցեք տուփի վրա գտնվող տվյալները, Ստուգեք, արդյոք համապատասխանում է տվյալ պատվաստանյութը պլանավորված պատվաստմանը
  3. Կարդացեք պատվաստանյութի օգտագործման հրահանգները
  4. Թռչունների նախնական հետազոտություն: Արգելվում է պատվաստել կլինիկական հիվանդ կամ թուլացած թռչուններին
  5. Ուշադիր եղեք այն փաստին, որ խմելու ջրի մատակարարման համակարգում չկա որևէ խնդիր, չկան այնպիսի նյութեր, որոնք են մաքրման գործընթացների հետևանքով: Պատվաստումից առնվազն 48 ժամ առաջ, մաքրել բոլոր ախտահանիչ նյութերը, որոնք ստեղծում են թթվային միջավայր
  6. Բացահայտեք խմելու համակարգում բոլոր մեռյալ գոտիները:
  7. Եթե առկա է ջրամբար, ապա լվացեք այն, և ստուգեք ջրի մակարդակը:
  8. Դուք պետք է վերահսկեք ջրի մակարդակը ձեր պատվաստման ժամանակահատվածում: Եթե դուք ցանկանում եք վաղ առավոտյան պատվաստել, ապա այդ ժամանակահատվածում չափեք ջրի ընդունումը
  9. Նախքան պատվաստման մեկնարկը, որոշեք 1.5 ժամվա ընթացքում մեկ թռչնի կողմից սպառված ջրի քանակը, հաշվարկեք ամբողջ թռչանոցի համար ջրի ծավալը և որոշեք պատվաստանյութի քանակությունը տվյալ թռչնանոցի գլխաքանակի համար
  10. Կասկածի դեպքում թեստավորեք խմելու ջրի մատակարարման համակարգը մինչև պատվաստումը: Օգտագործեք ներկ՝ որպես ցուցիչ
  11. Պատրաստեք մաքուր տարրաներ` չափիչ բաժակ, խառնելու գործիք, ջրի բաք և այլն
  12. Մքուր ջրով լվացեք տարրաները, որոնց վրա դեռ կարող են առկա լինել ախտահանիչ նյութերի և սանիտարական մշակում անցնելու արդյունքում այլ նյութերի մնացորդներ
  13. Ստուգեք՝ արդյո՞ք պոմպը կամ ավտոմատ դոզավորման համակարգը ֆունկցիոնալ են, եթե մտադիր եք օգտագործել դրանք
  14. Եթե գլխավոր ջրամբարը չի օգտագործվելու, երեկոյան, անհրաժեշտ քանակով ջուր լցրեք պլաստիկ տարրաները և բաքերը
  15. Այսպիսով դուք տնտեսում եք ազատ ժամանակ
  16. Համոզվեք, որ առկա է համապատասխան քանակությամբ ներկ կամ չոր կաթ
  17. Եթե օգտագործվում է ավտոմատ դոզավորման համակարգ, ապա այն լվացեք նախքան պատվաստումը սկսելը
  18. Մանրամասն պլանավորեք ձեր քայլերի հաջորդականությունները, հետագայում սխալներից և խնդիրներից խուսափելու համար