Ռեգուլուս ՍՊԸ-ն զբաղվում է անասնաբուժական դեղամիջոցների, կերային հավելումների, պատվաստանյութերի, վիտամինների, պրեմիկսների, թռչնարտադրության ախտահանիչների և լվացող միջոցների վաճառքով: Այսօր հանդիսանում ենք անասնաբուժական դեղամիջոցներ ներկրող կազմակերպությունների շարքում առաջատար: Ռեգուլուս ՍՊԸ-ն հանդիսանում է այնպիսի կազմակերպությունների պաշտոնական ներկայացուցիչը, ինչպիսիք են «MSD animal health» «Biomin GMBH Austria», «Biochek Holland», «Cargill», «Interchemie Werken de Adelaar B.V. Holland», «Апи-Сан Россия», «Экохиммаш Россия», և այլ հանրահայտ կազմակերպություններ, որոնց հետ սերտորեն աշխատում ենք:
Որպես նպատակ ընտրել ենք թռչնաբուծության դեղորայք արտադրողների և թռչնաբույծների միջև կապող օղակ լինելը: Ինչպես նաև ներդնել համաշխարհային գիտական փորձը հայկական արտադրության մեջ:
Բոլոր հաճախորդները ստանում են անվճար խորհրդատվություն, և մասնագետի այց՝ նշված հասցեով: Կազմակերպում ենք հանդիպումներ տեղային արտադրողների և այն կազմակերպությունների մասնագետների հետ, որոնց ներկայացուցիչը հանդիսանում ենք:
Ունենք սեփական ախտորոշիչ լաբորատորիան, որտեղ անցկացնում ենք իմմունոֆերմենտատիվ ուսումնասիրություն թռչունների արյան շիճուկի: Ինչպես արդեն նշեցինք, լաբորատորիայում օգտագործում ենք բարձր ճշգրտություն ունեցող «Բիոչեկ ԻՖԱ» թեստեր:
Մենք համագործակցում ենք այնպիսի թռչնաֆաբրիկաների հետ, ինչպիսիք են՝ «Արաքս ԹՖ», «Սպիտակի ԹՖ», «Նուբարաշեն ԹՖ», «Աշտարակ Ձու ԹՖ», «Շիրառ ԹՖ», «ԹՖ Էլիտ Լուսակերտ» և այլ թռչնաֆաբրիկաներ: